ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՇԱՑԱՆԿԸ

12:27 - 17 Նոյ, 2021

Պեկինում 2022թ.  փետրվարին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցների ճաշացանկը կներառի  աշխարհի 12 տարածաշրջանի 678 ուտեստ:

Ճաշացանկը հաստատել է միջազգային օլիմպիական կոմիտեն: Ցանկը  կազմելիս հաշվի են առնվել մարզիկների  դիետիկ ցանկություններն ու կրոնական հայացքները:

Դոպինգ թեստերի կեղծ դրական արդյունքներից խուսափելու համար  կբացառվեն  հաճախ օգտագործվող 48 համեմունքներ, ինչպիսիք են, օրինակ,  պղպեղը և դափնետերևը:

Ճաշարաններում կօգտագործվի նաև մանրէներից զերծ սպասք։ Խաղերի ընթացքում սննդի ծառայությունը խստորեն պահպանելու է հակահամաճարակային կանոնները,  կտրամադրվեն դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչներ։

 

Այլ նորություններ