ՆՈՐ ԱՂՅՈՒՍԱԿԸ

11:47 - 01 Հուլ, 2024

Շախմատի միջազգային ֆեդերացիան / ՖԻԴԵ / հրապարակել է դասակարգման  հերթական աղյուսակը:

Տղամարդկանց  ցանկում  կա հայաստանցի չորս մարզիկի անուն: Հայկ Մարտիրոսյանը 66-րդն է,  Շանթ Սարգսյանը` 82-րդը, Գաբրիել Սարգսյանը` 90-րդը և Հրանտ Մելքումյանը` 91-րդը:

Կանանց  աղյուսակում  մեր երեք շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 60-րդն է, Աննա Սարգսյանը` 75-րդը և Լիլիթ Մկրտչյանը` 77-րդը:

Այլ նորություններ