«Օլիմպավան»-ում մարզումների համար իդեալական պայմաններ են ստեղծված. Լևոն Ջուլֆալակյան

16:43 - 29 Սեպ, 2015

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը, իդելական է համարում «Օիմպավան»-ի պայմանները:

 «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել ՀԱՕԿ 25-ամյակը: Շատ ուրախալի է, որ այս գեղեցիկ օրը բացվեց նման ավան, որտեղ մարզիկները կկարողանան լիարժեք մարզվել, պատրաստվել:

 Պայմաններն իրոք իդեալակն են: Մարզիկներից մնում է միայն լավ մարզվելլ և արդյունքներ ցույց տալ»,-ծանոթանալով Օլիմպավանի պայմաններին՝ ասաց  հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:


 «Օլիմպավան»-ի շինարությունը մեկնարկել էր 2013 թվականին: Բացառապես ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցված Օլիմպավանը օլիմպիական հսկա մարզաբազա է, իր մոտ 7500 քմ. մակերեսով։Մարզաբազան պատրաստ է իր հարկի տակ ընդունել ավելի քան 300 մարզիկի, ապահովված է մարզումների համար միջազգային չափորոշիչներին համապատասխանող բոլոր անհրաժեշտ պայմաններով:

 

 Լուսանկարը՝ armenpress-ի:

Այլ նորություններ