Ծաղկաձորում ընթացող «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշարի ինը տուրից հինգ արդեն խաղացվել է:
Գլխավոր A խմբում (69 մասնակից) 4.5-ական միավորով առաջատարներ են Վիտալի Բերնադսկին (Ուկրաինա) եւ Մարին Բոսիոսիչը (Խորվաթիա): Չորս միավորով երրորդ տեղում է Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը:
Այսօր կկայանա վեցերորդ տուրը: «Ծաղկաձոր օփենը» կավարտվի դեկտեմբերի 1-ին:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի