Զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի խաղարկության դասական ոճում հաղթողները հայ մարզիկներն են

14:15 - 21 Հուն, 2016

Ծաղկաձորում  շարունակվում է զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունը. երկրորդ օրը կայացան դահուկասահքի դասական ոճի կանանց 5կմ և տղամարդկանց 10կմ մրցավազքերը:

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը կրկին անգերազանցելի էր: Երկրորդ տեղում Միքայել Միքայելյանն է, իսկ եռյակի վերջում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Սեյեդ Սեյն է:

Կանանց դասական մրցավազքում առաջին տեղում Կատյա Գալուսյանն է, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Աննա Մխիթարյանը և Մարիամ Միքայելյանը:

Հունվարի 22-ին կկայանան զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունը արագավազքի մրցումները:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ