ԵՕԿ –ի եվրոպական երիտասարդական ձմեռային փառատոնի կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները այցելել են Իտալիա: Ֆրիուլի, Վենետիկ, Ջուլիա քաղաքներում 2023թ. հունվարի 21 – 28 –ը կանցկացվի երիտասարդական սպորտի հերթական օլիմպիական ստուգատեսը / EYOF-2023 / :
Պատվիրակությունը ծանոթացել է կազմկոմիտեի կատարած աշխատանքներին, առաջիկա մարզահանդեսի հիմնական ենթակառուցվածքներին ու մարզահամալիրներին:
Փառատոնը մեծ իրադարձություն կդառնա, քանզի << կջնջի >> սահմանները, քանի որ մեկնարկները տեղի կունենան ոչ միայն Իտալիայում, այլև Սլովենիայում և Ավստրիայում:
Հանձնաժողովի անդամները տպավորվել են կատարված աշխատանքից և ընդգծել, որ բարեկամությունը, նորարարությունը, կայունությունը կհամադրվեն սպորտի հետ ու կդառնա յուրահատուկ տոնակատարություն:
Կազմկոմիտեն նախատեսում է օգտագործել միայն գոյություն ունեցող մարզահամալիրները, սակայն դրանք կվերակառուցվեն հատուկ EYOF-2023- ի համար:
Օրերս փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Միլանում և Կորտինա դ'Ամպեցցոյում 2026թ. ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ:
Եվրոպական երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնի շրջանակներում, 14-18 տարեկան օլիմպիականները մեդալների համար կպայքարեն լեռնադահուկային սպորտում, բիաթլոնում, դահուկավազքում, գեղասահքում, հոկեյում, շորթ-տրեկում, սնոուբորդում, քյոռլինգում, ֆրիսթայլում, լեռնագնացությունում, դահուկացատկում: