Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի փառքի սրահում իր արժանի տեղն ունեցավ նաև Սեուլի օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը: Նա գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո, ավելի քան երկու տասնամյակ, պատվով գլխավորեց ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը:
Հաջողությունների առթիվ մարզաձևի հայ երախտավորը մեծարվեց Փարիզում: