ԵՐԵՎԱՆԻՑ՝ ԹԲԻԼԻՍԻ

11:07 - 19 Նոյ, 2021

Երևանն է արևելաեվրոպական երկրների մինչև 18 տարեկան վոլեյբոլիստների Եվրոպայի առաջնության առաջին փուլի մրցավայրը:

<< Գազպրոմի >>  ուսումնական կենտրոնի մարզադահլիճում,  նոյեմբերի 21 – 28 –ը, շրջանաձև մրցակարգով  միմյանց հետ կմրցեն Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, ՌԴ –ի և տանտերերի հավաքականները:

Սպասվում է հիրավի լարված պայքար, որովհետև հաղթողը միանգամից կդառնա գլխավոր եզրափակիչի մասնակից, իսկ  2 – 6 –րդ  տեղերը զբաղեցնող թիմերը մեկմեկու կքննեն անցկացվելիք  երկրորդ փուլում: Ինչ վերաբերում է վերջին ՝ երրորդ << ռաունդին >>, որը կորոշի մրցանակակիրներին, ասենք , որ այն տեղի կունենա 2022թ. մայիսին ՝ Թբիլիսիում:

 

Այլ նորություններ