Oլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու՝ միջազգային օլիմպիական կոմիտեի և Ճապոնիայի կառավարության համատեղ որոշումը ողջունել է << Փարիզ-2024 >> ամառային մարզահանդեսի կազմկոմիտեն։
Նշվում է, որ այդ կազմակերպությունները հայտնվելով աննախադեպ և չափազանց բարդ իրավիճակում, ընտրել են, ըստ էության, միակ ճիշտ ելքը։ Հետաձգել համաշխարհային մարզական միջոցառումը ՝ բարդ որոշում էր։ Դա մարդկությանը ստիպում է ավելի ուժեղ լինել, հաղթահարել անկանխատեսելի ծանր իրավիճակները։
Ի նշան համերաշխության փարիզցիները պատրաստ են կանգնել ճապոնացիների կողքին և ապահովել լիակատար աջակցություն։