Ռիո դե ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր նախագծի հաջորդ հերոսը բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն է, ով ծնվել է 1992 թվականին Էջմիածնում: Նարեկը ներկայանում է 52 կգ քաշային կարգում: Օլիմպիական ուղեգիրը, ինպես Հայաստանի հավաքականի մյուս մարզիկները, նվաճել է Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած մրցաշարի ժամանակ: Նարեկը իր ընտանիքի միակ բռնցքամարտիկը չէ: Այս մարզաձևով հետաքրքրվել են նաև նրա հայրը, հորեղբայրը և եղբայրը: Հայ մարզիկի համար բռնցքամարտը պարզապես սպորտաձև չէ: Ըստ Նարեկի՝ կյանքում ինչի հասել է՝ բռնցքամարտի շնորհիվ է:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Խաչս:
-Ո՞ւմ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Սիրածս աղջկան:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Ծնողներիս:
-Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:
-Երազանք, հպարտություն, հաղթանակ:
-Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:
-Հաղթանակած:
«Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Արամ Ավագյան
«Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյան
«Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյան
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին