Համաշխարհային հակադոպինգային գործակալության / WADA / ղեկավար Վիտոլդ Բանկան բաց նամակով հանդես է եկել կազմակերպության պաշտոնական կայքում։ Նա մարզիկներին հորդորել է մտածել << մաքուր >> սպորտի մասին և չվախենալ քննադատությունից, եթե գործակալությունը դրան արժանի է:
Կոչ է արվել WADA – հետ աշխատել ընդհանուր առաջընթացի համար:
Բանկան սոցիալական մեդիայի միջոցով շփվել է մարզիկների հետ, վիրտուալ հանդիպումներ է անցկացրել մարզական կազմակերպությունների հետ և նման շփումները շարունակական բնույթ կկրեն։
WADA – ի մարզիկների կոմիտեն աշխատում է օմբուդսմենի գրասենյակ ստեղծելու հայեցակարգի վրա։
Գործակալության ղեկավարը ասել է, որ կազմակերպությունը վերջերս դարձել է քաղաքական հարձակումների թիրախ։ Նա հավաստիացրել է, որ WADA- ն չի ներքաշվի քաղաքական խաղերի մեջ:
WADA –ն մարզիկների համար հավասար պայմաններ ստեղծելուն է կոչված՝ առանց դոպինգ օգտագործելու և միմյանց նկատմամբ հարգանք դրսևորելու նպատակով:
Ցանկալի է, որ բոլոր երկրներում ղեկավարները միջոցներ հատկացնեն դոպինգի դեմ պայքարի համար։