Ֆրանսիայի մայրաքաղաքում նշվում է << Խելացի քաղաքներ և սպորտ >> անվանումով համաժողովի 10-ամյակը:
Միջոցառմանը մասնակցում է նաև ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: Նա պատասխանել է ներկաների հարցերին և նշել այն առավելությունները, որոնք արդեն դրական են ազդել << Փարիզ – 2024 >> –ի ժառանգության վրա:
Բախը բարձր է գնահատել << Մարաթոն բոլորի համար >> նախաձեռնությունը, որտեղ առաջին անգամ հանրությունը կկարողանա վազել սահմանված վազքատարածությունը, ինչպես նաև տարրական դպրոցներում ամենօրյա 30 րոպե ֆիզիկական ակտիվության ներդրումը, որը կշարունակվի նաև խաղերից հետո:
Նա նաև ողջունել է պարօլիմպիկ խաղերի ժառանգության փաստը: Ֆրանսիայում 3000 մարզական ակումբներում մասնագետները կվերապատրաստվեն հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ աշխատելու համար:
Ինչ վերաբերում է սոցիալական նորարարությանը, Բախը հիշեցրել է, որ Փարիզի խաղերը կլինեն ավելի << երիտասարդ >>, ավելի կայուն, ավելի քաղաքային և ներառական, քան երբևէ:
<< Փարիզ 2024 >> -ը լուծում է օլիմպիական օրակարգում ուրվագծված հիմնական խնդիրները: Մրցավայրերի 95 տոկոսը գործող է:
Նպատակ կա կրճատել ածխածնի արտանետումները:
Կարևոր է և այն, որ պատմության մեջ առաջին անգամ ՄՕԿ-ը քվոտային հավասար տեղեր է հատկացրել մարզիկ - մարզուհիների համար: Մարզահանդեսը կանցկացվի գենդերային լիարժեք հավասարության պայմաններում:
Մարզական միջոցառումների կազմակերպումը հյուրընկալող քաղաքներին հնարավորություն է տալիս հաշվի առնել առկա համալիրները. գնահատել կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումները, տնտեսական, քաղաքային և սոցիալական խնդիրները, գործողությունների պլանավորումը ու նպաստում է քաղաքի վերափոխմանը:
<< Խելացի քաղաքներ և սպորտ >> նախաձեռնությունը հիմնադրվել է 2014 թվականին: Ամենամյա միջոցառումը անցկացվում է օլիմպիական քաղաքների համաշխարհային դաշինքի նախաձեռնությամբ: