ՄՐՑԱՎԱՐՏ ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐՈՎ

11:27 - 23 Հուն, 2023

Լեհաստանում շարունակվում է Եվրոպայի  ամառային երրորդ խաղերը: Հայաստանի ներկայացուցիչները ընդհանրապես լավ տպավորություն են թողնում: Ավելին, մերոնք նաև թարմացնում են հանրապետության բարձրագույն նվաճումները: Օրինակ, աթլետների  4×400 մետր փոխանցավազքը: Մեր երկրի ներկայացուցիչները  արտագնա մրցումներում առաջին անգամ  մասնակցեցին այդ մրցաձևում, երրորդ դիվիզիոնի մրցումներում գրավեցին հինգերորդ պատվավոր տեղը և գրանցեցին համապետական ռեկորդ: Նոր ռեկորդ սահմանեց նաև  Էլլադա Ալավերդյանը՝ 3000 մետր խոչընդոտավազքում:

Գոհացնող նման արդյունքներով մեր աթլետներն ավարտեցին իրենց ելույթները խաղերում  և երրորդ դիվիզիոնի թիմային պայքարում եզրափակեցին լավագույն տասնյակը:

Հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը  օդամղիչ ատրճանակով 10մ. հեռավորությունից վաստակեց  572 միավոր և 38 մասնակիցների մրցավեճում զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը:

10մ. աշտարակացատկում, խառը կազմով թիմային պայքարում, Ալիսա Զաքարյան, Վլադիմիր Հարությունյան, Արման Ենոքյան, Մարատ Գրիգորյան  ջրացատկի քառյակը, վաստակեց 215,85 միավոր և զբաղեցրեց նախավերջին՝ ութերորդ հորիզոնականը:

Այսօր մրցասպարեզ կելնեն բռնցքամարտի, կարատեի, թաեքվոնդոյի և հրաձգության / ատրճանակ,  Էմիրա Կարապետյան – Բենիկ Խլղաթյան խառը երկյակ / մեր երկրի ներկայացուցիչները:  

Այլ նորություններ