ՓԱՐԻԶՈՒՄ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՉԿԱ

12:17 - 20 Հոկ, 2023

Փարիզում  2024թ.   ամառային  խաղերի կազմակերպիչները որոշել են մաքրել   օդը՝  օլիմպիական ավանի տարածքում: Այն  գտնվում է  ծանրաբեռնված ավտոմայրուղու անմիջական հարևանությամբ:

Մարզիկների բնակելի տարածքների կողքին կտեղադրվեն զտիչներով  մաքրող հզոր մեքենաներ ՝  փոքր մասնիկները որսալու համար ։

Արևային մարտկոցներով աշխատող նման  << փոշեկուլների >>  տասը նախատիպեր հայտնվել են ամռանը` դպրոցական հարթակներից մեկում ։

Պարզվել է, որ 3x5 մետր չափի մոդուլային դիզայնի մեքենաներից յուրաքանչյուրը թույլ է տալիս մաքրել օդը մի քանի տասնյակ մետր շառավղով ՝ ամեն ժամ բաց թողնելով գրեթե 36 հազար խորանարդ մետր օդ:

Օլիմպիական  գյուղում տեղադրվելուց առաջ, մաքրող սարքերը, որոնք դիզայնով նման են արդյունաբերական ծխատար խողովակների  ֆիլտրերին, կստուգվեն Լիոնի մետրոյի կայարաններում: Նրանցից  յուրաքանչյուրի արժեքը   տասը հազար եվրո է:

Նշվում է, որ  Փարիզում  օդի որակի ինդեքսը  62  է ՝  պինդ մասնիկների մակարդակով, որը 3,5 անգամ գերազանցում է առողջապահության համաշխարհային կազմակերպության  սահմանած  չափանիշը:

Այլ նորություններ