ԵԶՐԱԳԻԾԸ ԿՀԱՏՎԻ ԱՅՍՕՐ

10:57 - 31 Օգո, 2022

Պրահայում այսօր տեղի կունենան Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության վերջին ՝ 11 –րդ փուլի հանդիպումները:

Մրցանակների հավակնող շախմատիստուհիների շարքը բավականին խիտ է: Հենց միայն Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանը / 7, 5 միավոր /, Էլինա Դանիելյանը / 7 միավոր /, Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը / երեքն էլ ՝ 6 , 5 –ական միավոր / հաղթական   վերջնարկի պարագայում հնարավոր է դառնան մրցանակակիր:

Մրցաշարի միանձնյա առաջատարը լեհաստանցի Մոնիկա Սոչկոն է, որն  ունի ութ միավոր: 

Այլ նորություններ