Սան Ռեմո երաժշտական փառատոնի օրերին տեղի է ունեցել << Միլանո-Կորտինա – 2026 >> օլիմպիական և պարալիմպիկ ձմեռային խաղերի պաշտոնական թալիսմանների շնորհանդեսը :
Քվեարկությանը ներկայացրած 1600 առաջարկներից ընտրվել են Թինա և Միլոն տարբեր գույների երկու եղբայրները: Նրանք շատ նման են միմյանց, սակայն յուրաքանչյուրն ունի իր անհատականությունը:
Թինան՝ օլիմպիական թալիսմանը, ստեղծագործ և պրագմատիկ մարդ է։ Նա ապրում է քաղաքում, սիրում է շոուներ ու համերգներ, հիացած է գեղեցկության ուժով և փոխակերպվելու ունակությամբ: Այն մարմնավորում է << Երազիր մեծ բաների մասին >> կարգախոսը:
Միլոն՝ պարալիմպիկի թալիսմանը, երազող է, սիրում է կատակներ անել, ձյան մեջ խաղալ և երաժշտական գործիքներ հորինել։ Ոչինչ չի կարող կանգնեցնել նրա տոկունությունը: Չնայած նրան, որ ծնվել է ընդամենը երեք ոտքով, բայց նա սովորել է քայլել՝ օգտագործելով իր պոչը՝ << Խոչընդոտները բատուտներ են >> կարգախոսով։
Երկու թալիսմաններն էլ լավատեսական և դրական ուղերձ են հաղորդում իրենց արտաքինով, զգացողությամբ ու վարքով:
Թինան և Միլոն միայնակ չեն լինի ոգևորություն ստեղծելու իրենց առաքելության մեջ: Խմբին ավելացել են << The Flo >>-ը՝ վեց փոքրիկ ձյան փաթիլներ, որոնք ոգեշնչված են Istituto Comprensivo Sabin-ի ուսանողների էսքիզով: Նրանք եղբայրներին ճամփորդության ընթացքում կուղեկցեն դեպի զվարճանքն ու ոգևորությունը, որը խորհրդանշում է օլիմպիական խաղերի ժամանումը: