Ինչպես հայտնի է, ՄՕԿ –ը 2018թ. նոյեմբերի 30 -ին սառեցրել էր Տոկիոյի օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցաշար անցկացնելու ծրագիրը: 2019 -ի մայիսին ՄՕԿ -ը որոշեց բռնցքամարտի մրցումները պահել խաղերում, սակայն AIBA- ին զրկեց ճանաչման կարգավիճակից, քանի որ կազմակերպությունը չկարողացավ բավարարել ՄՕԿ -ի ֆինանսական, կառավարման, մրցավարության և էթիկայի պահանջները:
AIBA- ի նոր նախագահ, ռուսաստանցի Ումար Կրեմլյովն ասել է, որ իրենք կապի մեջ են միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / հետ և որևէ խոչընդոտ չեն տեսնում մինչև 2024թ. օլիմպիական կարգավիճակը վերադարձնելու համար: Ֆեդերացիան իրականացրել է բոլոր անհրաժեշտ բարեփոխումները ՝ հաշվի առնելով անկախ փորձագետների կարծիքները:
AIBA- ն վստահ է, որ կարող է լիովին բավարարել ՄՕԿ -ի պահանջները: Նշանակվել է անկախ աուդիտոր և առևտրային գործընկերության միջոցով մարել է պարտքը ՝ ապահովելով կազմակերպության ֆինանսական կայունությունը: Այդ ամենը թույլ կտա միջոցները կենտրոնացնել ազգային ֆեդերացիաների զարգացման վրա:
Միջազագային ֆեդերացիան հույս ունի, որ իր կարգավիճակը կվերականգվի մինչև 2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերը: