ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈԻՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ

10:27 - 22 Սեպ, 2023

Բելգրադի մարզապալատում, աշխարհի առաջնության ծրագրով,  իրենց պայքարն են սկսել հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականից Մալխաս Ամոյանը / 77 կգ /  այսօր կմենամարտի բրոնզե մեդալի և օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

Այսօր մրցագորգ կելնեն  Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է հինգ ուղեգիր: Այդ պատվին արժանանում են չորս մեդալակիրները և բրոնզե պարգևի համար գոտեմարտում պարտված երկու ըմբիշներից մեկը, որոնց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:

Առաջնությունը կավարտվի առաջիկա կիրակի` սեպտեմբերի 24 –ին:

 

Այլ նորություններ