Հայաստանի հավաքականի անդամ, ազատ ոճային գերծանր քաշային Լևան Բերիանիձեն չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:
Այս մասին ՀԱՕԿ լրատվական բաժնին հայտնեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
«Լևանը ուսումնամարզական հավաքի ընթացքում վնասվածք ստացավ և չհասցրեց վերականգնվել: Քանի որ առջևում Օլիմպիական խաղերն են, չցանկացանք ռիսկի դիմել: Բերիանիձեն այժմ վերականգնվում է»,-ասաց Բաղդադյանը:
125 կգ քաշային Լևան Բերիանիձեն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առայժմ միակ ըմբիշն է, ով Ռիո-2016-ի ուղեգիր ունի:
Լատվիա, Ռիգա
ՀԱՕԿ լրատվության բաժին