ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Արոնյանը շարունակում է առաջատար մնալ

10:47 - 23 Նոյ, 2017

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շարունակում է գլխավորել Պալմա դե Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի եզրափակիչ փուլի մրցաշարային աղյուսակը:

Վեցերորդ տուրում հայաստանցի շախմատիստը սպիտակներով ոչ-ոքի ավարտեց պարտիան ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:

Արոնյանն ունի 4 միավոր եւ կես միավորի տարբերությամբ գերազանցում  է մրցաշարի ութ մասնակցի:

Յոթերորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապպորտի հետ:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ