Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) պատվիրակությունը, գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյի ղեկավարությամբ, առաջիկա ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստության շրջանակում երկօրյա այց է կատարել Փարիզ:
IWF-ի ներկայացուցիչները և << Փարիզ -2024 >> կազմկոմիտեի անդամները քննարկել են մարզաձևի ռազմավարության ծրագրերը. տրանսպորտին, մրցավայրերին, ենթակառուցվածքներին, օլիմպիական ավանին, բժշկական ծառայություններին նվիրված հարցերը:
Պատվիրակներն այցելել են ծանրամարտի մարզադահլիճ, ինչպես նաև հյուրանոցներ, որոնցում կապրեն նաև IWF-ի տեխնիկական պաշտոնյաները:
Երկօրյա այցը և համագործակցությունը կազմկոմիտեի հետ արդյունավետ է եղել: