ԼՈՒԾՈՒՄ ԿՏԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ

11:07 - 02 Օգո, 2023

2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգության ապահովումը բարդ գործընթաց է լինելու, ասել է Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանության ղեկավար  Լորան Նունյեսը։ 

« Ստուգատեսում բացման  բոլորովին նոր արարողություն է սպասվում: Մրցումներ կանցկացվեն տասնյակ մրցասպարեզներում: Դժվար կլինի ապահովել անվտանգությունը, քանի որ միջոցառումն աննախադեպ է: Մեր ծրագրերը պատրաստ են: Սեպտեմբերից կսկսենք դրանց իրականացումը և գործնական աշխատանքները  » , -  նշել է Նունյեսը:

Նա նաև ասել է, որ  այն միջադեպերը, որոնք տեղի են ունեցել 2022թ. մայիսին «Ռեալ Մադրիդ» և «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբների միջև, չի կրկնվի։  Մենք դասեր ենք քաղել ինչպես մարզասերների հոսքը կառավարելու, այնպես էլ իրավախախտումների դեմ պայքարի առումով:

 

Այլ նորություններ