ԵՌԱԿԱՅՄ ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎՈՎ

12:37 - 31 Մայ, 2023

Շուրջ 10 հազար մարդ կմասնակցի Փարիզի օլիմպիական խաղերի  կրակի փոխանցավազքին: Միջոցառումը տեղի կունենա 2024թ.  Ֆրանսիայի տարածքում ՝  մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում։ Այս մասին  հայտնում  է մարզահանդեսի կազմկոմիտեն:

Ակնկալվում է, որ կրակը Մարսել կհասցվի 2024թ. մայիսի 8-ին՝  Ֆրանսիայում պատմական հուշարձան ճանաչված Le Belem 120-ամյա եռակայմ առագաստանավով։

Փոխանցավազքին առաջին անգամ կկարողանան մասնակցել մինչև 24 հոգանոց խմբեր, այդ թվում՝ ջահակիրը:

Յուրաքանչյուր ջահակիր կրակը կրելու է միջինը   չորս րոպե, որի ընթացքում կհաղթահարի մոտ 200 մետր։ 

Փոխանցավազքի մասնակիցների մեկ երրորդին կընտրի <<  Փարիզ - 2024 >> -ի կազմկոմիտեն, մնացածը՝ օլիմպիական խաղերի հովանավորներն ու գործընկերները:  Անունները հայտնի կդառնան եկող տարեսկզբին: Վերջին ջահակիրի անունը, ով կմասնակցի բացման արարողությանը, կազմակերպիչները մտադիր են առայժմ գաղտնի պահել:

 

 

Այլ նորություններ