ՃԱՊՈՆԱԿԱՆ ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

11:00 - 20 Հոկ, 2020

Տոկիոյի << Tokyo Dome >> մարզադաշտում  տեղի   է ունեցել << Յոմիուրի Ջայենտս>> և << Հիրոսիմա  Կարպ >> բեյսբոլի թիմերի փորձնական հանդիպումը: Ասպարեզը տեղավորում է  45 հազար մարդ, սակայն թույլատրվել է  ներկա լինել ընդամենը 19 հազար հանդիսականի: Եղել է ջերմաչափում  և  գործածվել են ախտահանիչներ: Բացի այդ, երկրպագուներից պահանջվել է  տրամադրել իրենց կոնտակտային տվյալները:

Խաղի ընթացքին հետևել  են << Տոկիո -2020 >> կազմկոմիտեի պատասխանատուները:  Վերջինները դեռ պետք է կողմնորոշվեն օլիմպիական մրցասպարեզներում  երկրպագուների ներկայության   հարցում և միջոցառման  արդյունավետությունը գնահատելու համար են  ներկա գտնվել  բեյսբոլիստների խաղին: 

Այլ նորություններ