ՎԵՑ ՄԵԴԱԼ

11:17 - 18 Օգո, 2022

Լեհաստանի Ռաշին քաղաքում զուգահեռաբար անցկացվեցին կրտսեր / մինչև 15 տարեկան / և ավագ տարիքի  / մինչև 17 տարեկան / ծանրորդների Եվրոպայի  պատանեկան առաջնությունները:

Մասնակցեցին նաև Հայաստանի թիմերը:

Կրտսերների պայքարում  մեր պատվիրակներից առաջին տեղը գրավեցին և մրցաշարի հաղթող ճանաչվեցին Սերյոժա  Բարսեղյանը / 61 կգ / և Վալերիկ Մովսիսյանը  / 67 կգ / :

Ավագ տարիքայինների մրցավեճում  հաղթողի պատվին արժանացան մեր երեք  ներկայացուցիչներ.  Ալեքսանդրա  Գրիգորյանը / 49 կգ /, Միքայել Չոլակայանը  / 49 կգ / և  Էմմա Պողոսյանը / 81 կգ /: Նրանցից մեկ  քայլ հետ մնաց և երկրորդ տեղը գրավեց Ժորա Գրիգորյանը / 55 կգ /:

Այլ նորություններ