<< Տոկիո – 2020 >> կազմկոմիտեի գործադիր տնօրեն Թոշիրո Մուտոն հայտարարել է, որ օլիմպիական խաղերը կկազմակերպվեն փոքր ծավալով, համեստ, առանց շքեղությունների և կխրախուսվի պատվիրակությունների օպտիմալացման գաղափարը:
Ամենակարևորը միջոցառումն անվտանգ ու պարզ անցկացնելն է։ Ծախսերի խնայումը կհասկանան մարզիկները, հանդիսատեսը և հանրությունը:
Օլիմպիական ջահի փոխանցավազքը պետք է մեկնարկի մարտին և կտևի 121 օր։ Դա նույնպես կարող է փոփոխության ենթարկվել հետագա քննարկման արդյունքում։
Ճապոնիան կշարունակի խորհրդակցություններ անցկացնել միջազգային օլիմպիական կոմիտեի հետ։