Հանդբոլի միջազգային ֆեդերացիան / IHF / ուշադիր հետևում է COVID-19 - ի ընթացքին և հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է , թե երբ կլուծվեն խնդիրները։ Առաջիկա մրցաշրջանը դժվար կլինի ֆեդերացիաների, լիգաների, ակումբների և մարզիկների համար։
Ապրիլ ամսում IHF ղեկավար մարմինները քննարկումներ են անցկացրել բոլոր շահագրգիռ կողմերի հետ ` որոշելու միջոցառումների հետագա ճակատագրերը։ Նախատեսված ժամկետներում միջոցառումներ կազմակերպելը այս իրավիճակում այլևս հնարավոր չէ։ Այդ պատճառով որոշվել է հետաձգել 2020 թ․ նշանակված մրցումները և հաջորդ տարում անցկացնել օլիմպիական որակավորման մրցաշարերը , տարիքային տարբեր խմբերի և լողափնյա հանդբոլի աշխարհի առաջնությունները ։
IHF- ն կշարունակի ուշադրությամբ հետևել իրավիճակին և վստահ է, որ մարզաձևը կվերադառնա իր բնականոն գործունեությանը՝ ավելի միասնական ու ուժեղ, քան` նախկինում էր։