ԿԱՐԵՎՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

14:47 - 16 Հոկ, 2023

Մումբայում ընթանում է միջազգային օլիմպիական կոմիտեի 141-րդ նստաշրջանը:  Կարևոր հարցերից էր  2028թ.  Լոս Անջելեսում կայանալիք օլիմպիական ամառային խաղերի  ծրագրում ընդգրկվելիք նոր մարզաձեւերի ցանկը։

Հետայսու մարզասերների ուշադրության կենտրոնում կլինեն նաև   բեյսբոլը /սովթբոլը, կրիկետը, ֆլագ ֆուտբոլը, լաքրոսը և  սքվոշը։

Ինչպես միշտ,  Լոս Անջելեսում նույնպես,  ծանրամարտը ներկայացված կլինի:  ՄՕԿ-ը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ մարզաձևի  միջազգային ֆեդերացիան  հակադոպինգային կազմակերպությունների հետ արդյունավետ աշխատանք է կատարում:

ՄՕԿ –ը  կհետևի  << Փարիզ-2024 >> վարկանիշային մրցաշարերի ընթացքին ՝ դոպինգ ստուգման առումով:

Վեհաժողովը  հետաձգել է խաղերի ծրագրում  բռնցքամարտի  լինել – չլինելու հարցը:

Այլ նորություններ