Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը 2016 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգա Վահագն Հարությունյանի գլխավորությամբ:
Վահագն Հարությունյանը, ով նաև ՀԲՖ փոխնախագահներից մեկն է, այս տարի գլխավորում էր Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը, որը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում արժանացավ արածաթե մեդալի: Վահագն Հարությունյանին կշարունակի օգնել Լիանա Բաղդասարյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին