ԴԱՐՁՅԱԼ ՉԵՂԱՐԿՈՒՄՆԵՐ

10:07 - 09 Ապր, 2020

Բասկետբոլի եվրոպական ֆեդերացիան հետաձգել է իր հովանու ներքո ամռանն անցկացվելիք   բոլոր մրցումները։ Ընդհանուր առմամբ օրացույցում ընդգրկված էին տարբեր դիվիզիոնների  աղջիկների և տղաների / 16, 18, 20  տարեկաններ /  16 առաջնություններ։

Նշենք, որ ՀՀ տարբեր տարիքային  խմբերի    հավաքականներ պետք է մասնակցեին այդ մրցաշարերին ․ Հայաստանի ազգային հավաքականը ՝ փոքր երկրների Եվրոպայի, աղջիկների   / մինչև 18   և   մինչև 16  /,  ինչպես նաև տղաների /   մինչև 16 /  թիմերը ՝  Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններին։

2021թ․19 տարեկանից բարձր  կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունների մասնակիցները  կընտրվեն միջազգային դասակարգման աղյուսակի  հիման վրա։ Յուրաքանչյուր մրցաշարում կխաղան 16 –ական թիմեր։

ՖԻԲԱ –ն մարտի 12 –ին համաճարակի պատճառով   կասեցրել  էր  բոլոր մրցաշարերը։

 

Այլ նորություններ