Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց տղամարդկանց բասկետբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը:
Մասնակցում են ութ թիմեր: Տեղի է ունեցել երեք խաղ: Գրանցվել են հետևյալ հաշիվները, << Էրեբունի >> - ԲԿՄԱ ՝ 74 : 95, << Գյումրի >> -ՖԻՄԱ՝ 118:84 և << Ուրարտու >> և << ԱԻԱ Սթարս >> ՝ 101 : 89:
Վաղը ՝ նոյեմբերի 9 –ին միմյանց հետ կմրցեն << Արարատ >> - ՖԻՄԱ և << ԱԻԱ Սթարս >> – ԲԿՄԱ զույգերը: Հանդիպումները կսկսվեն ժամը 19. 00 –ին և ժամը 21. 15 –ին:
Ինչպես հայտնի է առաջնության բոլոր խաղերը տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ –ում: