ՄՕԿ․ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐԿ ՉԿԱ

19:48 - 17 Մար, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեն մարտի 17 –ին  տեսակոնֆերանս է անցկացրել ամառային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ և պաշտոնական հայտարարություն է հրապարակել։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ խաղերը հետաձգելու և ժամկետները փոփոխելու  անհրաժեշտություն չկա։

Միջազգային օլիմպիական կոմիտեն   շարունակելու է  Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները ՝ նախատեսված ծրագրով։

Մեկնարկին դեռևս չորս ամիս կա և արմատական որոշումներ ընդունելու ու ավելորդ շահարկումներ անելու հարկ չկա։

Այժմ  հայտնի է  օլիմպիական ուղեգրերի  տերերի  57% - ը,  մյուս տեղերը  կորոշվեն մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների հետ  համատեղ խորհրդակցության արդյունքում։ Որակավորում ունեցողները   կպահպանեն խաղերին մասնակցելու  իրավունքը։ Չհետաձգված մրցաշարերը կանցկացվեն իրենց ժամկետներում, իսկ հետաձգվածները կվերսկսվեն  գործող սկզբունքներով։

Առաջիկայում  նախատեսված է  տեսակոնֆերանս՝ ազգային օլիմպիական կոմիտեների, մարզիկների ներկայացուցիչների, միջազգային պարալիմպիկ կոմիտեի և այլ շահագրգիռ կողմերի հետ։

 

 

 

Այլ նորություններ