Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում անցկացվեց դահուկավազքի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար:Հայաստանի մարզիկներից վստահ ելույթ ունեցավ աշոցքցի, 19-ամյա Միքայել Միքայելյանը: Նա ութ երկրների 45 մասնակիցների պայքարում, 10 կմ ազատ ոճում գրավեց հինգերորդ տեղը:
Մեր շնորհալի պատվիրակը մինչև 20 տարեկանների հաշվարկով գրավեց առաջին տեղը, վաստակեց 79,12 միավոր և կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին:
Միքայելի թիմակիցներից Թադեւոս Պողոսյանը 12-րդն էր, իսկ Արման Մատինյանը` 29-րդը: Կանանց մրցաշարում մեր Կատյա Գալստյանը ճանաչվեց 23-րդ-ը:
ՀԱՕԿ լրատվական բաժին