Միջազգային օլիմպիական կոմիտեն մարտի 17 –ին տեսակոնֆերանս է անցկացրել ամառային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ և պաշտոնական հայտարարություն է հրապարակել։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ խաղերը հետաձգելու և ժամկետները փոփոխելու անհրաժեշտություն չկա։
Միջազգային օլիմպիական կոմիտեն շարունակելու է Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները ՝ նախատեսված ծրագրով։
Մեկնարկին դեռևս չորս ամիս կա և արմատական որոշումներ ընդունելու ու ավելորդ շահարկումներ անելու հարկ չկա։
Այժմ հայտնի է օլիմպիական ուղեգրերի տերերի 57% - ը, մյուս տեղերը կորոշվեն մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների հետ համատեղ խորհրդակցության արդյունքում։ Որակավորում ունեցողները կպահպանեն խաղերին մասնակցելու իրավունքը։ Չհետաձգված մրցաշարերը կանցկացվեն իրենց ժամկետներում, իսկ հետաձգվածները կվերսկսվեն գործող սկզբունքներով։
Առաջիկայում նախատեսված է տեսակոնֆերանս՝ ազգային օլիմպիական կոմիտեների, մարզիկների ներկայացուցիչների, միջազգային պարալիմպիկ կոմիտեի և այլ շահագրգիռ կողմերի հետ։