Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերի 6-րդ մրցումային օրը Հայաստանը ներկայացուցիչներ կունենա բադմինտոն, բռնցքամարտ, ըմբշամարտ և հրաձգություն մարզաձևերում։
Բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը երրորդ հանդիպումը կանցկացնի Երևանի ժամանակով 17։20-ին։
Բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Բարեղամ Հարությունյանը (52 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։
Մենամարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 16։00-ին։
Ըմբիշներից պայքարի մեջ կմտնեն ազատ ոճային Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ ) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ)։
Նախնական գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 12։20-ին։
Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը կմեկնարկի 50 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում Երևանի ժամանակով 10։45-ին։