ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

14:47 - 01 Մար, 2022

Երևանում  անցկացվեց Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Հաղթողներ դարձան  Սահակ Ղամբարյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գարիկ Ոսկանյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ), Էդուարդ Մխոյանը (109 կգ)  և Դավիթ Գասպարյանը (+109 կգ):

Կազմվեց հավաքական,որը կնախապատրաստվի Հունաստանում մայիսին կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մինչ այդ ծանրորդները ուսումանամարզական հավաքների կմասնակցեն Ծաղկաձորում և Երևանում:

Այլ նորություններ