Դորտմունդում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի հավաքականը, ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ, նվաճեց մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ:
Վերջին օրը 120 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը եզրափակիչ գոտեմարտում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդամին Դիբիրովին եւ արժանացավ արծաթե մեդալի:
Ավելի վաղ, 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ 10:0 հաշվով բացահայտ առավելությամբ պարտության էր մատնել մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին:
Նախորդ օրը բրոնզե մեդալ նվաճել էր նաեւ 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը: