Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում այսօր՝ ապրիլի 16 –ին , մեկնարկեց Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: Տատամի կելնեն 45 երկրների 359 պատվիրակներ: Նրանցից մեկը` հին աշխարհամասի նախկին չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանն է / 73 կգ / : Մեր պատվիրակի առաջին մրցակիցն է մոլդովացի Անդրիս Կորնելը: Մեկնարկային այդ հանդիպումը կկայանա վաղը ՝ առաջին մրցահերթում:
Ուզում ենք հավատալ, Ֆերդինանդը կհաղթահարի բոլոր արգելքները և չեմպիոնի համար սահմանված 700 միավորով կհարստացնի օլիմպիական վարկանիշային իր պաշարը:
Փոխչեմպիոնին կշնորհվի 490, իսկ երրորդ մրցանակակրին՝ 350 միավոր: