Շնորհակալական նամակ Լոզանից

00:00 - 05 Նոյ, 2018

Լոզանից, համաշխարհային հակադոպինգային գործակալությունից  / ՀՀԳ /  շնորհակալական նամակ է ուղարկվել  ՀԱՕԿ` նախագահ Գագիկ Ծառուկյանի անունով.

<< Մեծարգո նախագահ

Համաշխարհային հակադոպինգային գործակալության  / ՀՀԳ / անունից թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ`Հայաստանի հակադոպինգային կազմակերպությանը սատարելու համար:Մենք խրախուսում ենք Հայաստանի հակադոպինգային կազմակերպության առաջընթացը և հաստատում ենք,որ այն լիովին համապատասխանում է համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի պահանջներին:

Մենք  շնորհակալ ենք  Հայաստանի հակադոպինգային կազմակերպությանը ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար,ինչը թույլ է տալիս կազմակերպության ներկայացուցիչներին մշտապես մասնակցել ՀՀԳ կարևորագույն ժողովներին:Հույս ունենք,որ ՀԱՕԿ –ը կշարունակի աջակցությունը նաև հաջորդ տարի, 2019թ. նախատեսված  երկու շատ կարևոր միջոցառումներին:

Ձեր շնորհիվ Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը հավատարիմ է մնում մաքուր սպորտի սկզբունքներին:

 

Հարգանքներով`

ՀՀԳ –ի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Սեբաստիան Գիլլոտ

 ՀՀԳ –ի փոխտնօրեն Թոմ Մեյ >> :

 

Այլ նորություններ