Հոկտեմբերի 27-ին Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Սլովան» (Սլովակիա) - «Փյունիկ» հանդիպումը: Հայաստանի չեմպիոնը պարտվեց 1:2 հաշվով:
Վերջին տուրից առաջ «Սլովանը» 8 միավորով H խմբի առաջատարն է, «Բազելը» նույնքան միավորով 2-րդ տեղում է, «Փյունիկը» 6 միավորով 3-րդն է, իսկ «Ժալգիրիսը» 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
«Փյունիկը» վերջին տուրում, Երևանում, նոյեմբերի 30 –ին ուժերը կչափի Շվեյցարիայի «Բազելի» հետ: