ԿՐԱԿՈՒՍԵԿԸ ԵՎ ՍԱՆԴՐԱՆ

11:27 - 20 Հոկ, 2022

Եվրոպական երրորդ խաղերի կազմակերպիչները հայտարարել են , որ Կրակուսեկ անվանումով  վիշապը լինելու է խաղերի միակ թալիսմանը:  Սակայն, որոշ քննարկումներից հետո, ժյուրին համաձայնել  է, որ սալամանդրի նշանավոր նկարը պետք է միանա վիշապին՝ որպես խաղերի պաշտոնական թալիսման։

Համապատասխան հանձնախումբը ստացել է  ավելի քան 2400 հայտ: Այն  բաց է եղել 5-15 տարեկանների համար:  

Վիշապի դիզայնը ստեղծել է 15-ամյա Կատարժինա Բիշտան՝  Լեհաստանի Լիբենժ քաղաքից: Այն  արտացոլում է Կրակովի  մշակույթն ու պատմությունը։ Սև և ոսկեգույն  սալամանդրը ՝ Սանդրա անունով, ստեղծել է 10-ամյա Գլորիա Գորիլին՝  Վոյնիչ քաղաքից: Նկարը պատկերում է իրական արարածի, որը Հարավային Լեհաստանն անվանում է տուն:

Գրաֆիկական դիզայներները սկսել են թալիսմանի վերաիմաստավորման աշխատանքը:  

Խորհրդանիշը   պետք է ամրապնդի խաղերի «Մենք միասնություն ենք» կարգախոսը:

Թալիսմանի հեղինակ երեխաները իրենց ընտանիքների հետ  կհրավիրվեն  մարզահանդեսի բացման և փակման արարողություններին:

Նրանք նաև կստանան անհատական թալիսման և Եվրոպական խաղերի պաշտոնական ապրանքների փաթեթ։ 

Եվրոպայի ամառային երրորդ խաղերը տեղի կունենա  2023թ հունիսի 21- ից՝   հուլիսի 2-ը:

 

Այլ նորություններ