Ռեքս Քալամյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Մալթայի Տա-Քալի քաղաք՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը: Նշենք, որ Հայաստանն առաջնության B ենթախմբում է, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի և Ջիբրալթարի ընտրանիների հետ:
Հավաքականի կազմում Մալթա են մեկնել 11 բասկետբոլիստներ: Քրիս Ջոնսը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին վաղը:
Հավաքականը հանգրվանել է «Դոլմեն» հյուրանոցում:
Այս մասին հայտնում է ՀԲՖ –ն: