Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է Եվրոպական խաղերի մրցումային չորրորդ օրը:
Հունիսի 24-ին պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները: 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից:
Հայ մարզիկը մենամարտեց Բելառուսի ներկայացուցիչ Էմիլ Ալիևի հետ և 4:1 հաշվով հաղթանակ տարավ:
Այսպիսով, Հարությունյանը պայքարը կշարունակի 1/4 եզրափակիչում:
Այդ փուլի մենամարտերը կայանալու են հունիսի 26-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը պարտվել է 1/8 եզրափակիչում, իսկ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) դուրս է եկել 1/4 եզրափակիչ՝ հաղթելով թուրք Իլյաս Մուչահիտին: