Սամբիստ Գրիգոր Սահակյանը (90 կգ) չկարողացավ մեդալ նվաճել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում։
Բրոնզե մեդալի համար պայքարում հայ սամբիստը 3։4 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Պատա Գվինիաշվիլիին։
Գրիգոր Սահակյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակիչից։
Մեկնարկային գոտեմարտում հայ սամբիստը 8։0 հաշվով հաղթել էր չեխ Միրոսլավ Վացեկին, ապա կիսաեզրափակիչ փուլում 1։3 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Ռյաբովին։
Հունիսի 23-ին պայքարի դուրս եկած սամբիստներից Արսեն Ղազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը քիչ հետո ոսկե մեդալի համար պայքարելու է Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին հայ սամբիստներից պայքարի մեջ էին մտել Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Ասյա Լալազարյանը (48 կգ):
Դավիթ Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Մանուկյանը և Լալազարյանը պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում։