ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 13-րդ հերոսն ազատ ոճի ըմբիշ Գարիկ Բարսեղյանն է:
Գարիկ Բարսեղյան
Մարզաձեւը։ Ազատ ոճի ըմբշամարտ
Ծնվել է։ 15/09/1986
Ծննդավայրը։ Վարդենիս
Եվրոպական խաղերին մասնակցությունը։ 2-րդ անգամ
Ամենացավալի պարտությունը։ 2014թ. Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում պարտությունը
Ամենակարեւոր հաղթանակը։ 2014թ. Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելը
Եվրոպական խաղերում…
«Չեմ կարող կանխատեսել, թե ինչ կարող եմ անել, քանի որ ուժեղ մրցաշար է, դրա համար էլ ոչինչ չեմ խոստանում»։
Եվրոպական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի մրցումային օրերն են հունիսի 24-27-ը: