ՌԴ Նալչիկ քաղաքում անցկացվեց ձյուդոյի միջազգային երիտասարդական մրցաշար: Մասնակիցների թվում էին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Նրանցից մրցանակակիր դարձավ Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի սան Դավիթ Աբրահամյանը / 66կգ /, որը գրավեց երրորդ տեղը:
Նույն քաշային կարգում առաջին հնգյակը եզրափակեց արմավիրցի Ստյոպա Դարբինյանը: