Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թեւանյանը կվիրահատվի:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ 65 կգ քաշային ըմբիշը ստացել էր ձեռքի բութ մատի վնասվածք, որի հետեւանքով հրաժարվել էր հետագա պայքարից: Հետազոտությունները ցույց են տվել, որ Թեւանյանի մոտ բութ մատի ջլերի մասնակի պատռվածք կա եւ անհրաժեշտ է վիրահատություն:
Վիրահատությունից 2 շաբաթ հետո 19-ամյա ըմբիշը կկարողանա թեթեւ մարզվել, իսկ 6 շաբաթ անց՝ վերադառնալ գորգային մարզումներին։