Թուրքիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը:
Կանանց Հայաստանի հավաքականի առաջին համարը վաստակել է 4 միավոր եւ կեսական միավոր է հետ 2 առաջատարներից:
Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանն ունեն 3-ական միավոր, իսկ Մարիա Գեւորգյանը՝ 2:
6-րդ տուրը տեղի կունենա ապրիլի 16-ին: Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով ուժերը կչափի ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ: