ԷԼՄԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՝ ԸՆՏՐՅԱԼ

15:07 - 16 Նոյ, 2021

UEFA-ն և շվեդական IMD BUSINESS SCHOOL  միջազգային բիզնես դպրոցը համատեղ կազմակերպել են  << Innovation in action >>  ծրագիր: Նպատակն է ապահովել ինովացիոն տեխնոլոգիաների մուտքը սպորտ, ոլորտի մասսայականացումը  և  տարբեր մարզաձևերի առաջընթացը:

Ծրագրին միացել է նաև միջազգային օլիմպիական կոմիտեն:  

ՄՕԿ –ը մրցութային մի քանի փուլով, տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներից  ընտրել է  օլիմպիական խաղերի ընդամենը  երկու մասնակցի և հովանավորել նրանց:

Ուրախալի , որ ընտրյալներից մեկը  Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հավաքականի  անդամ, Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից  Էլմիրա Կարապետյանն է։ Նա նոյեմբերի 14-ից  Շվեցարիայում է  և Լոզանում  մասնակցում է մեկշաբաթյա  դասընթացին։

 

 

Այլ նորություններ