Տոկիոյի օլիմպիական խաղերին նոր հարված է հասցվել: Հազարավոր կամավորականներ, ովքեր պետք է աշխատեին մարզահանդեսում, փոխել են իրենց ծրագրերը:
Զանգվածային մերժումները պայմանավորված են կորոնավիրուսի համաճարակի հետ կապված վախերով, ինչպես նաև պատվաստումների դանդաղ ընթացքով:
80,000 կամավորականներից շուրջ 10,000-ը արդեն հրաժարվել է:
Վերջին տվյալներով Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 753 հազար հիվանդացության և ավելի քան 13 հազար մահվան դեպք: Պատվաստումների գործընթացին մասնակցել է բնակչության 2.3% -ը: